«Յուվենթուսը» մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է վաճառի պաշտպան Ալեքս Սանդրոյին։
Բրազիլացի պաշտպանը տրանսֆերային վերջին պատուհանների ընթացքում հետաքրքրել է մի շարք ակումբների, սակայն «բիանկոներիները» թույլ չեն տվել նրան հեռանալ։
Tuttosport-ը փոխանցում է, որ Ա սերիայի չեմպիոնները առաջիկա ամռանը չեն խոչընդոտի Սանդրոյի հեռանալը։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենը»։
Փարիզյան ակումբը Սանդրոյին դիտարկում է որպես Լայվին Կուրզավային փոխարինող, ով ամռանը հավանաբար հեռանալու է։