«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը պատմել է, որ կարիերայի ընթացքում երբեք ցանկություն չի ունեցել լքելու «մանկունյանցիների» շարքերը։
«Ես երբեք կարիք չեմ ունեցել ու չեմ էլ մտածել «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ» կամ էլ «Միլան» տեղափոխվելու մասին, որովհետև ես խաղում էի աշխարհի լավագույն ակումբում»,-Սքոուլզի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Պոլ Սքոուլզը ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։