«Ատլետկոն» միացել է «Նապոլիի» ու Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Արկադիուշ Միլիկի տրանսֆերը ձեռք բերելու պայքարին:
26-ամյա հարձակվողիին իրենց ակումբներում ցանկանում են տեսնել նաև «Շալկեն» ու «Միլանը»՝ առաջարկելով 25 մլն եվրո:
Սպասվում է, որ ամռանը Միլիկը կփոխի ակումբային գրանցումը: Նրա պայմանագիրն ավարտվում է 2020/21 թթ-ի մրցաշրջանի ավարտին, իսկ բանակցությունները մտել են փակուղի:
2016 թ-ին «Նապոլին» Միլիկի տրանսֆերը ձեռք բերեց «Այաքսից»՝ վճարելով 32 մլն եվրո:
Իտալակում ակումբում խաղալու ընթացքում լեհ հարձակվողը 2 անգամ ծնկի վնասվածք է ստացել: