«Չելսիի» կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել թիմը։ Ակումբի ղեկավարությունը պատրաստ է վաճառել 29-ամկա ֆրանսիացուն։ Այս մասին հաղորդում է 90min-ը։
Կանտեի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու ՊՍԺ-ն։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 մլն եվրո։
Ն՛Գոլո Կանտեն «Չելսիում» հանդես է գալիս 2016 թավականից։ Լոնդոնյան ակումբը ֆրանսիացու համար «Լեսթեր Սիթիին» վճարել էր 35,8 մլն եվրո։ Խաղացողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023-ի հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում Կանտեն կապույտների կազմում մասնակցել է 22 խաղի, խփել 3 գոլ։
«Չելսին» այս պահին ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է։