Կանոէի միջազգային ֆեդերացիան մայիսին նախատեսված աշխարհի հերթական և դրան հաջորդող բաց առաջնությունները պաշտոնապես հետաձգել է: Նույն ճակատագրին են արժանացել նաև մայիս-հուլիս ժամանակահատվածում Տոկիոյում նշանակված բայդարկա և կանոէ մարզաձևերի նախաօլիմպիական մարզական հավաքները։ Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Ֆեդերացիան ցանկանում է համոզվել, որ մարզիկները 6-8 ամիս նախապատրաստական շրջան կունենան և այդ ընթացքում կկարողանան անցկացնել ազգային առաջնություններ ու կհամալրեն թիմերը։
Հայտարարվել է նաև, որ ֆեդերացիան կշարունակի հետևել իրավիճակի զարգացմանը և այդ ընթացքում կաշխատի 2021թ․ միջոցառումների ծրագրի վրա։ Հաշվի կառնվի նաև օլիմպիական և պարալիմպիկ խաղերի ընտրական մրցումների անցկացման համակարգը։