Բելգիական «Բրյուգեի» հարձակվող Դենիս Բոնավենտուրան հայտնվել է թոփ ակումբների ուշադրության կենտրոնում:
22-ամյա նիգերիացուն իրենց կազմում ցանկանում են տեսնել Դորտմունդի «Բորուսիան», «ՌԲ Լայպցիգը», «Նապոլին», «Բայերն» ու «Սաութհեմփթոնը»: Հաղորդվում է, որ դորտմունդյան ակումբն արդեն սկսել է բանակցությունները:
ՉԼ-ի ընթացիկ խաղարկության խմբային փուլում Դենիսը 2 գնդակ էր ուղարկել «Ռեալի» դարպասը, իսկ Բելգիայի դադարեցված առաջնությունում անցկացրած 20 խաղում երիտասարդ հարձակվողն աչքի է ընկել 5 անգամ: