«Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն հիշել է մադրիդյան ակումբում անցկացրած ժամանակները։
«Տարիները, որ անցկացրել ենք Մադրիդում, յուրահատուկ էին։ Մթնոլորտը լավն էր, թիմում շատ տաղանդավոր խաղացողներ կային։ Յուրաքանչյուրը գիտեր իր դերն ու դիրքը ակումբում։ Հիանալի պահեր էին։ «Գալակտիկոսի» ժամակներն այլևս երբեք չեն կրկնվի։ Ֆուտբոլն անկանխատեսելի է, նրանում շատ անորոշություն կա, դրա համար էլ այդքան գեղեցիկ է։ Բոլորս գիտեինք մեր դերը։ Որոշ տեղերում մեզ ուզում էին սպանել, օրինակ՝ Պամպլոնում։ Մենք հնարավորություն ունեինք միավորել խաղացողների, որոնք ունեին տաղանդ ու մարդկային որակներ»,- Ֆիգուի խոսքերն է փոխանցում AS-ը։
Ֆիգուն մադրիդյան ակումբում հանդես է եկել 2000-2005 թվականներին։