«Լացիոյի», «Ինտերի», «Միլանի», «Պարմայի», «Չելսիի» նախկին արգենտինացի հարձակվող Էռնան Կրեսպոն խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ հավաքականում ելույթների մասին։
«Ոչ ոք իրավունք չունի իրեն Լեո Մեսսիի տեղը դնելու։ Նույն կերպ, ինչպես ոչ ոք իր ժամանակին իրավունք չուներ իրեն Դիեգո Մարադոնայի տեղը դնելու։ Լեոն շատ տարիներ բարձր մակարդակով է հանդես եկել։ Նրան խփում են, իսկ նա շարունակում է պայքարել ու աշխատել։ Մեսսին պրոֆեսիոնալիզմի, ազնվության ու իր գործին նվիրված լինելու օրինակ է։ Մեսսին համաշխարհային մակարդակով շատ բան է տվել ֆուտբոլին։ Եվ եթե ինչ-որ մեկին թվում է, թե մեծություն լինելու համար աշխարհի առաջնությունը հաղթել է պետք, ապա աշխարհի առաջնությունը պարտք է Մեսսիին»,- Կրեսպոյի խոսքերն է փոխանցում Ole-ն։
Լիոնել Մեսսին մասնակցել է 4 աշխարհի առաջնության, նրա ամենամեծ նվաճումը եղել է 2014 թվականին մրցաշարի երկրորդ տեղը գրավելը։