«Ռուբինի» և «Ռոստովի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Բուխարովը, ով ներկայումս ազատ գործակալ է, կարող էր ձմռանը տեղափոխվել Իրանի առաջնություն, բայց նրա տրանսֆերը ձախողվել է: Պատճառը կորոնավիրուսի համաճարակն էր:
Բուխարովը ձմռանը հանգստանում էր Սաուդյան Արաբիայում և պահպանում էր մարզավիճակը: 35-ամյա ֆուտբոլիստը առաջարկ է ստացել Իրանի ակումբներից մեկից, բայց վերջին պահին տրանսֆերը ձախողվել է աճող համաճարակի պատճառով:
Վերջին անգամ հարձակվողը խաղադաշտ է մտել պաշտոնական խաղում 2017 թվականի նոյեմբերին: