Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն լքել է պարագվայական բանտը։ Այս մասին հաղորդում է Football Espana-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Ռոնալդինյոն ազատ է արձակվել բանտից ու այս պահին Ասունսոնա հյուրանցում տնային կալանքի տակ է։ Այսպիսով, նախկին ֆուտբոլիստը մեկ ամիս անցկացրեց բանտում։
Ռոնալդինյոյին և նրա եղբորը՝ Ռոբերտո դե Ասիս Մորեյրային, կեղծ անձնագրերով բերման էին ենթարկել Ասունսյոնի օդանավակայանում: Մարտի 5-ին Պարագվայի գլխավոր դատախազը բրազիլացուն ձերբակալելու հրաման էր ստորագրել, բայց հաջորդ օրը նախկին ֆուտբոլիստը գրավի դիմաց ազատ էր արձակվել: Սակայն մի քանի ժամ անց նա նորից բերման էր ենթարկվել: Հաղորդվում էր, որ Ռոնալդինյոն 6 ամիս կանցկացնի անազատության մեջ: