Դոնեցկի «Շախտյորի» ու Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկան պատմել է իր՝ «Լիվերպուլ» ձախողված տրանսֆերի մասին.
«Ես Զինչենկոյի երկրպագուն եմ: Երբ նա «Մանչեսթեր Սիթիում չէր, այն ժամանակ աջակցում էի «Լիվերպուլին»: Ես կապի մեջ էի այդ ակումբի հետ, նրա ներկայացուցիչները եկան և շատ դրական տպավորություն թողեցին: Դրանից հետո ես սկսեցի ավելի մեծ եռանդով երկրպագել կարմիրներին: Նրանք պայքարում էին, որ իմ՝ «Լիվերպուլ» տեղափոխությունը կայանա: Դրանք անհավատալի հույզեր էին:
Ես մեկ ոտքով արդեն այնտեղ էի, բայց չստացվեց: Սակայն, երբ Զինչենկոն տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», սկսեցի աջակցել արդեն այդ թիմին»,-ասել է Կոնոպլյանկան: