Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունը մտադիր է հայտարարել մրցաշրջանը ժամկետից շուտ ավարտելու մասին`կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այս մասին հայտարարել է «Ուդինեզեի» մարզական տնօրեն Պիերպոլո Մարինոն: Հատկանշական է, որ իտալական ակումբն ու «Ուոթֆորդը» ընդհանուր սեփականատեր ունեն:
«Բելգիայի Ֆեդերացիան արդեն որոշում է կայացրել վաղաժամ ավարտել առաջնությունը, չնայած ՈՒԵՖԱ-ի սպառնալիքներին:
Անգլիայի Պրեմիեր լիգան պատրաստվում է կատարել նույն հայտարարությունը, քանի որ իրավիճակը դառնում է շատ, շատ լուրջ: Անկեղծ ասած, ես հուսով եմ, որ կորոնավիրուսից հետո մենք կրկին կարող ենք վայելել ֆուտբոլը:
Կարևոր չէ, թե որքան ժամանակ կպահանջվի, բայց մենք պետք է դուրս գանք այս վտանգավոր իրավիճակից: Ես անհանգստանում եմ արդեն հաջորդ մրցաշրջանների համար»,- մեջբերում է ՄարինոյինFootball-italia-ն: