«Բարսելոնայում» իր առաջին մրցաշրջանի վերաբերյալ իր մտքերն է կիսել կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը:
«Իմ լավագույն խաղերը դեռ առջևում են, բայց այս պահին կարող եմ առանձնացնել տնային հաղթանակը «Բորուսիա Դ» -ի նկատմամբ՝ 3-0 հաշվով:
Չնայած այն հանգամանքին, որ սա իմ առաջին մրցաշրջանն է, ես շատ խաղային պրակտիկա եմ ստանում և շատ ուրախ եմ: Բայց ես հասկանում եմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ»,- մեջբերում է կիսապաշտպանին ակումբի պաշտոնական կայքը: