Ըստ The Athletic-ի, ՖԻՖԱ-ն չի աջակցում ընթացիկ մրցաշրջանի վաղաժամկետ ավարտի գաղափարը: Աղբյուրը նշում է, որ յուրաքանչյուր երկրի թույլատրվելու է որոշել 2019/20 մրցաշրջանի ավարտի ժամկետները: ՖԻՖԱ-ն չի սահմանի մրցաշրջանի ավարտի հստակ ամսաթիվ:
Հայտնի է նաև, որ այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի առաջիկա երկու օրվա ընթացքում:
Նաև վերջերս ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն «Gazzetta dello Sport» — ին տված հարցազրույցում ասել է, որ ֆուտբոլային մրցաշարերը կվերադառնան, երբ մարդկանց առողջությանը այլևս վտանգ չի սպառնի: