Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը քաջալերանքի խոսքերով դիմել է իսպանացի լրագրող Իգնասիո Ալբերտոյին, որը վերջին 3 օրվա ընթացքում կորցրել է ընտանիքի 2 անդամին՝ կորոնավիրուսի պատճառով:
«Տատիկս ու հայրս … 3 օրվա մեջ: Կորոնավիրուսի պատճառով: Խոսքեր չունեմ իմ ցավը նկարագրելու համար»,- գրել է Ալբերտոն «Թվիթերում»:
«Ողջույն Իգնասիո: Հուսով եմ՝ դու կհաղթահարես այս բարդ ժամանակաշրջանը: Գրկում եմ քեզ»,- ասել է Կրոսը՝ նրան ուղղված տեսաուղերձում:
Don @ToniKroos . GRACIAS! pic.twitter.com/8vAq0ziZ1i
— Ignacio L. Albero (@tetealbero77) April 5, 2020
Մարտի 5-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման 1 210 402 դեպք է գրանցվել, ինչի պատճառով ավելի քան 60 հազար մարդ է մահացել, իսկ ապաքինվել է 273 հազարը:
Իսպանիան վարակվածների թվով աշխարհում երկրորդն է՝ ավելի քան 130 հազար մարդ: