Պրեմիեր լիգայի ղեկավարությունը ցանկանում է ստիպել ԱՊԼ-ի բոլոր 20 ակումբներին կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերը 25% -ով: Այս մասին հայտնում է news.sky-ը:
Աղբյուրի հաղորդմամ, գումարը ֆուտբոլիստներին կվերադարձվի ամբողջությամբ, եթե մրցաշրջանն ամբողջությամբ անցկացվի: Եթե հանդիպումներն անցկացվեն առանց հանդիսականների, ապա ֆուտբոլիստներին կվերադարձվի 25 տոկոսի միայն մի մասը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տոտենհեմը» անորոշ ժամանակով արձակուրդ է տվել ակումբի 550 աշխատակցի: