Մադրիդի «Ռեալի» անվանի պաշտպան Գրեգորիո Բենիտոն կնքել է իր մահկանացուն, տեղեկացնում է La Cadena SER-ը:
73-ամյա ֆուտբոլիստը երկար տարիներ պայքարում էր ծանր հիվանդության դեմ:
Հիշեցնենք, որ Բենիտոն 13 մրցաշրջան է անցկացրել «Արքայական» ակումբի կազմում ՝ անցկացնելով 420 հանդիպում:
«Ռեալի» կազմում Բենիտոն 6 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և 5 անգամ էլ ՝ երկրի գավաթակիր: