«Բարսելոնայի» ղեկավարությունը պլանավորում է հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում զգալիորեն ուժեղացնել հարձակման գիծը՝ չնայած կորոնավիրուսի պատճառով թիմի խաղացողների աշխատավարձի կրճատմանը:
Mundodeportivo-ն հայտնում է, որ կատալոնացիները պլանավորում են միանգամից կատարել երկու խոշոր տրանսֆեր ՝ ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ միլանցիները պատրաստ են արգենտինացուն փոխանակել «Բարսելոնայի» խաղացող Անտուան Գրիզմանի հետ: