Հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով աշխատավարձների նվազման հնարավոր չափը:
Marca-ի հաղորդմամբ, ակումբը պլանավորում է իջեցնել խաղացողների աշխատավարձները ոչ ավել, քան 10 տոկոսով:
«Ռեալի» ղեկավարությունը կգնահատի ստեղծված իրավիճակի բոլոր տնտեսական հետևանքները և վերլուծության հիման վրա կկայացնի վերջնական որոշում:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 70 տոկոսով է կրճատել առաջին թիմի խաղացողների աշխատավարձները: