«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան խոսեց թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Ռոնալդո՞ւն։ Նա ֆանտաստիկ մարդ է, ով սիրում է շփվել: Նա իրեն պահում է շատ համեստ, նույնիսկ հանդերձարանում: Սկզբում թվում էր, թե նա մեծամիտ է, բայց ամեն ինչ պարզվեց, որ այդպես չէ:
Մի անգամ ես պատմեցի նրան, որ Արգենտինայում ատում են նրան մեծամիտ լինելու համար, և նա պարազապես ծիծաղեց»,- մեջբերում է Դիբալային Calciomercato-ն։
Նույն աղբյուրը հայտնում է, թե որքան գումար է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կորցնելու աշխատավարձի կրճատման մասին հայտարարությունից հետո: Ռոնալդուի աշխատավարձը կրճատվել է 10.36 միլիոն եվրոյով, ուստի կարանտինում անցկացվող յուրաքանչյուր հաջորդ ամիս պորտուգալացին կստանա 2,59 միլիոն եվրոյով քիչ աշխատավարձ: