ՌՊԼ-ի նախագահ Սերգեյ Պրյադկինը հայտարարել է, որ առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի միջնամասում, տեղեկացնում է Chempionat-ը:
«Եթե մեր կանխատեսումները իրականանան, առաջնությունը կվերսկսվի հունիսի կեսին»,- ասել է Պրյադկինը:
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի առաջնությունը դադարեցված է: Նախկինում նշվում էր, որ այն կարող է վերսկսվել ապրիլի 10-ին: Մոսկվայում այժմ կարանտին է հայտարարված:
Կորոնավիրուսին հաղթելու լավագույն միջոցը ՝ լավ տրամադրությունն է: ՌՊԼ-ի այս ամսվա լավագույն գոլերը կօգնեն ձեզ այդ գործում: