Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Facebook-ի իր էջում լուսանկար է տեղադրել ու գրառում արել՝ կոչ անելով մնալ տանը։
«Ամբողջ աշխարհի համար այս դժվար ժամանակներում, եկե՛ք շնորհակալ լինենք այն ամենին, ինչը կարևոր է՝ մեր առողջությանը, ընտանիքին ու մեր սիրելիներին։ Մնացե՛ք տանը և օգնեք բուժաշխատողներին, որ նրանք այնտեղ պայքարեն կյանքեր փրկելու համար»,-գրել է Ռոնալդուն։
Հիշեցնենք, որ Ռոնալդուի թիմակիցներից երեքի մոտ կորոնավիրուսը հաստատվել էր։ Նրանք են Դանիելե Ռուգանին, Բլեզ Մաթյուիդիդն և Պաուլո Դիբալան։
Կորոնավիրուսի համավարակի դեպքերը ամբողջ աշխարհում հատել են 700 հազարը։ Հայաստանում գրանցվել է վարակի 484 դեպք։