«Բորուսիա» Դորտմունդը երկուշաբթի՝ մարտի 30-ին վերսկսելու է մարզումները։ Այս մասին հայտնում է Sport1.de-ն։
Բունդեսլիգայի վերսկսման ամսաթիվը դեռևս հայտնի չէ, սակայն Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը որոշում է կայացրել վերսկսել մարզումները։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստները մարզվելու են ոչ թե ընդհանուր խմբով այլ երկու հոգանոց խմբերով առանձին։
Ավելի վաղ «Բորուսիայի» առաջատարներից Մարկո Ռոյսը հայտարարել էր, որ ակումբի ֆուտբոլիստները պատրաստ են հրաժարվել իրենց աշխատավարձերից։