Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Չերդան Շաքիրին կարող է հայտնվել ռուսական ԲԿՄԱ-ի կազմում, տեղեկացնում է Football Insider-ը:
Նշվում է, որ 28-ամյա շվեյցարացին ամռանը լքելու է «Լիվերպուլը» և ռուսական ակումբը մտադիր է գնել նրա տրանսֆերը:
Հիշեցնենք, որ Շաքիրիին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև «Ռոման» ու «Սևիլյան»:
Հավելենք, որ կիսապաշտպանը ԱՊԼ-ի այս մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման ու դարձել ՝ 1 գոլի հեղինակ: