Բելառուսի առաջնության 2-րդ տուրի խաղում Բրեստի «Դինամոն» հաղթեց «Սլուցկին»: Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով, միակ գոլը խփեց ուկրաինացի 35-ամյա հարձակվող Արտեմ Միլևսկին:
«Դինամոն» զբաղեցնում է առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը՝ իր հաշվին ունենալով 4 միավոր, «Սլուցկը» 5-րդ հորիզոնականում է՝ 3 միավորով:
Հիշեցնենք, որ Բելառուսի ֆուտբոլի առաջնությունը միակն է Եվրոպայի ֆուտբոլային մրցաշարերից, որտեղ հանդիպումները չեն դադարեցվել։