Իսպանական «Սևիլյայում» վարձավճարով հանդես եկող Սուսոն չի վերադառնա «Միլան», տեղեկացնում է CalcioMercato-ն:
Ըստ աղբյուրի ՝ «Սևիլյան» ամռանը 19 միլիոն եվրո կվճարի Սուսոյի համար: Մեկ տարի անց, իտալական ակումբը կստանա գումարի մյուս հատվածը (6 մլն. եվրո)
Հիշեցնենք, որ 26-ամյա կիսապաշտպանը այս հունվարին էր վարձավճարով տեղափոխվել սևիլյան ակումբ:
Այս մրցաշրջանում Սուսոն մասնակցել է 25 հանդիպման ու դարձել ՝ 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: