Բրազիլիայի հավաքականի և «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը խոստովանել է, որ կցանկանար կազմակերպել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տեղափոխությունը մադրիդյան ակումբ.
«Եթե ամեն ինչ ինձնից կախված լիներ, Նեյմարը վաղուց «Ռեալում» կլիներ, բայց կյանքն այնպիսին չէ, ինչպիսին կցանկանայինք: Մեծագույն ֆուտբոլիստները միշտ պետք է խաղան աշխարհի լավագույն ակումբներում: «Ռեալն» այսօր առաջնային տարբերակ է ցանկացած խաղացողի համար: Ցանկանո՞ւմ եք հաղթել Չեմպիոնների լիգայում. տեղափոխվեք «Ռեալ»,- Կառլոսի խոսքերն է փոխանցում AS-ը:
Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Բարսելոնայից»՝ 222 մլն եվրոյի դիմաց: Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա 15 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: