Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, դարպասապահ Դավիթ Յուրչենկոն այսօր՝ մարտի 27-ին, նշում է ծննդյան 34-րդ տարեդարձը:
ArmSport-ը շնորհավորում է Յուրչենկոյին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն և նորանոր հաջողություններ արդեն Ազգային ընտրանու հետ:
Հիշեցնենք՝ Յուրչենկոն մարտի սկզբին վնասվածք էր ստացել և չէր կարողացել նորամուտը նշել իր նոր թիմի՝ Կարագանդայի «Շախտյորի» կազմում ու մասնակցել Ղազախստանի առաջնության մեկնարկային երկու տուրերի խաղերին:
Իսկ Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը Յուրչենկոն պետք է նշեր մարտի վերջին կայանալիք Ուզբեկստանի և Ղազախստանի հետ ընկերական խաղերում, սակայն այդ խաղերը չեղարկվեցին կորոնավիրուսի տարածման հետևանքով: