Մադրիդի «Ռեալի» ստադիոնը՝ «Սանտիագո Բեռնաբեուն» կվերածվի դեղամիջոցների և բժշկական այլ պարագաների պահեստի: Այսպիսով, մադրիդյան ակումբը կաջակցի կորոնավիրուսի դեմ պայքարին, հաղորդում է Sport.es-ը:
Ստադիոնում պահպանվելու են դեղամիջոցներ, որոնք տրամադրվելու են երկրում գործող հիվանդանոցներին:
Բացի այդ, ակումբը տարբեր կազմակերպություններից (հատկապես ՝ ֆուտբոլային ընկերություններից) ընդունելու է ֆինանսական և նյութական օգնություններ:
Հիշեցնենք, որ Իսպանիայում շարունակում է տարածվել կորոնավիրուսի համաճարակը: Մահացածների թիվը հասել է 3434-ի: