«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին: Այս մասին տեղեկացնում է Don Balon-ը:
Ըստ աղբյուրի, «քաղաքաբնակները» հետաքրքրված են 28-ամյա կոլումբիացու ծառայություններով և պատրաստ է նաև ֆուտբոլիստների փոխանակում կատարել: Ի դեպ, անգլիական թիմերից Խամես Ռոդրիգեսի ծառայություններով հետաքրքրված են նաև «Էվերթոնն» ու «Վոլվերհեմփթոնը»:
Ընթացիկ մրցաշրջանում Խամեսը «Ռեալի» կազմում անցկացրած 13 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ: