Լոնդոնի «Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Գլեբը կիսել է իր կարծիքը կորոնավիրուսի համաճարակի պատճառով Բելառուսի առաջնության հնարավոր դադարեցման վերաբերյալ.
«Այժմ ամբողջ աշխարհը հետևում է Բելառուսի առաջնությանը: Բոլորը պետք է միացնեն հեռուստացույցը և տեսնեն մեզ:
Երբ դադարեցվեց NHL-ը, հոկեյի շատ խաղացողներ գնացին խաղալ KHL-ում: Միգուցե Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն ստիպված կլինեն տեղափոխվել Բելառուսի առաջնություն՝ մրցաշրջանը շարունակելու համար: Սա Եվրոպայում միակ վայրն է, որտեղ խաղում են ֆուտբոլը: Եթե նրանք գան, ապա Բելառուսի ժողովուրդը ուրախ կլինի:
Կորոնավիրուսի պատճառով դադարեցվեց Չեմպիոնների լիգան և Եվրոպա լիգան: Սա լավ է, քանի որ վիրուսը պետք է կասեցվի: ՈՒԵՖԱ-ն ճիշտ որոշում կայացրեց»,- մեջբերում է Գլեբին The Sun-ը: