«Փյունիկի» մամուլի քարտուղարությունը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ չինացի երեխաներն ու մեծահասակները հայերենով աջակցական խոսքեր են հղում ինչպես երևանյան թիմին, այնպես էլ՝ Հայաստանին, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված այս դժվարին ժամանակներում:
«Շնորհակալ ենք Չինաստանի մեր ընկերներին, աջակցության համար»,- ասվում է «Փյունիկի» տարածած հաղորդագրության մեջ: