Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր որոշում կկայացնի ՝ ներքին առաջնությունը դադարեցնելու վերաբերյալ, հաղորդում է Goal-ը:
«Ֆուտբոլիստների և երկրպագուների առողջությունը ամենակարևոր արժեքն է: Մենք պետք է որոշում կայացնենք, քանի որ կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելանում է»,- ասված է Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1314 դեպք: 7 մարդու կյանք չի հաջողվել փրկել:
Հավելենք, որ առաջնության վերջին հանդիպումնները անցկացվում էին առանց հանդիսականների: