ՈՒԵՖԱ-ն հայատարարություն է տարածել այն մասին, որ ԵՎՐՈ-2020-ի անվանափոխման շուրջ վերջնական որոշում չի կայացվել: Թվիթերյան էջը սխալմամբ է ինֆորմացիա հրապարակել այն մասին, որ անվանափոխություն չի լինի.
«Ներողություն ենք խնդրում թույլ տված սխալի համար: Որոշումը դեռ կայացված չէ: Նախորդ գրառումը սխալմամբ է հրապարկվել»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2020 թ-ի առաջնությունը հետաձգվել է մեկ տարով՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված: