Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է թիմի այն ֆուտբոլիստների մասին, ովքեր օգնել են իրեն։
Բոլորից շատ ինձ օգնել է Բենզեման, առանց կասկածի։ Նա օգնել է ինձ առաջին իսկ օրվանից։ Նա խորհուրդ է տալիս, թե ինչպես ճիշտ որոշում կայացնել։ Ամեն անգամ, երբ մենք միասին խաղում ենք, նա ինձ ասում է, որ հանգիստ մնամ ու կենտրոնանամ։
«Աթլետիկոյի» դեմ խաղում ես գնդակ կորցրի, ինչից հետո մենք գոլ բաց թողեցինք։ Բենզեման ինձ մի քանի անգամ ասաց, որ փոխեմ դիրքս, որպեսզի քիչ տիրեմ գնդակին ու մոռանամ այդ դրվագը։
Մարսելոն արհեստավարժ ու ֆենոմենալ կերպով է տիրապետում գնդակին, իսկ Կարիմը մտածում է 10 վայրկյան բոլորից արագ»,-ասել է Վինիսիուսը FourFourTwo-ի հետ զրույցում։