«Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Փոլ Մերսոնը խոսել է «Լիվերպուլի» ցուցադրած խաղի մասին, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Կլոպի թիմը 25 միավորի առավելություն ունի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող թիմի նկատմամբ: Շատերը ասում են ՝ էլ ինչի՞ մասին է խոսքը:
Նրանք արդեն նվաճել են չեմպիոնական տիտղոսը: Իհարկե ՝ ոչ:
Ես հաճախ եմ սնուկեր (բիլիարդ) խաղում: Եթե իմ մրցակիցը 25 միավորի առավելություն է ունենում, ինձ առաջարկում է դադարեցնել խաղը: Բայց ինչու՞. ես դեռ կարող էի խուսափել պարտությունից:
Բանն այն է, որ «Լիվերպուլը» վերջին անգամ չեմպիոն է հռչակվել 30 տարի առաջ: Եթե նրանց փոխարեն մեկ այլ ակումբ լիներ, այսպիսի աղմուկ չէր բարձրանա:
Հասկանալի է , որ նրանք գրեթե հաղթել են, սակայն, ՝ գրեթե»,- ասել է Մերսոնը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի բոլոր հանդիպումները, մինչև ապրիլի 3-ը, հետաձգվել են: Պատճառն աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի համաճարակն է: