Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատմել է, թե ինչպես է անցկացնում ժամանակը ինքնամեկուսացման մեջ։
«Իմ և իմ ընտանիքի մոտ ամեն ինչ կարգին է։ Մենք չունենք կորոնավիրուսի որևէ ախտանշաններ։ Ես չեմ ձանձրանում։ Կարծում եմ՝ դուք հասկանում եք, որ երեք երեխաների հետ երբեք չես կարող ձանձրանալ։ Ամենակարևորը, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է, ու շատ զուգարանի թուղթ կա»,-Կրոսի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» բասկետբոլի թիմի խաղացողներից մեկի մոտ կորոնավիրուսի ախտորոշումից հետո թե՛ ֆուտբոլային, թե՛ բասկետբոլային թիմերը գտնվում են երկշաբաթյա կարանտինի մեջ։
Կորոնավիրուսի պատճառով դադարեցված են մարզական բոլոր միջոցառումները Եվրոպայում։ Այսօր ՈՒԵՖԱ-ն որոշում կայացրեց մեկ տարով հետաձգելու ԵՎՐՈ-2020-ը։