ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի ԵՎՐՈ-2022-ի որակավորման փուլի՝ ապրիլի 8-ին և 14-ին նախատեսված հանդիպումները Բուլղարիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև հետաձգվել են անորոշ ժամկետով: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հանդիպումները հետաձգվել են կորոնավիրուսի համաճարակի տարածման պատճառով։ Հիշեցնենք, որ Փետրվարի 13-ին՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի հավաքականը պետք է մրցեր Բուլղարիայի ընտրանու հետ։
Հանդիպումների անցկացման վերջնաժամկետը 2020 թ. դեկտեմբերն է։