«Ռեալի» ղեկավարությունը վերջնականապես որոշել է բաժանվել թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլից, գրում է Marca-ն:
Մադրիդցիները մոտակա տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձեն գտնել ֆուտբոլիստի համար նոր ակումբ: Ըստ աղբյուրի, «սերուցքայինները» պատրաստ են վաճառել կիսապաշտպանին 65 միլիոն եվրոյով:
Իսպանական լրատվամիջոցները նախկինում հայտնում էին, որ «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանու են ձեռք բերել 30-ամյա վալիացուն: