Ըստ Tuttosport-ի ՝ «Յուվենտուսը» հետաքրքրված է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերով:
Հաղորդվում է, որ անգլիացի հարձակվողը դարձել է թուրինյան ակումբի համար մեկ տրանսֆերային թիրախ: Քեյնի տրանսֆերային արժեքը կազմում է 200 միլիոն եվրո: Թուրինյան ակումբը ցանկանում է նաև ձեռք բերել «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, հայտնում է Football Italia-ն։Նորվեգացին այս ձմեռ է տեղափոխվել գերմանական ակումբ։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Քեյնի տրանսֆերով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: