Հայտնի է, թե ինչ կազմերով դաշտ դուրս կգան «Սոչին» ու «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 22-րդ տուրի խաղում: Հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 15-ին, Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 15:00-ին:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը «Սոչիի» պահեստայինների թվում կսկսի խաղը:
Հիշեցնենք՝ ՌՖՊԼ-ի 21 տուրից հետո «Սոչին» մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 15-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Կրասնոդարը» երկրորդ տեղում է: