«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դայկը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում «կարմիրների» չեմպիոնության երկար բացակայության մասին խոսակցությունները: Նա նաև նշել է, որ այս մրցաշրջանում տիտղոս նվաճելը կօգնի քննադատողներին փակել բերանները:
«Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր կարծիքը արտահայտելու իրավունք, և խոսել այն մասին, որ մենք այսքան ժամանակ չենք նվաճել չեմպիոնությունը, դա այն թեման է, որը ես փակել եմ ինքս ինձ համար: Դա ինձ ամենևին չի անհանգստացնում: Ես պարզապես փորձում եմ գործել հնարավորինս լավ, լինի դա մարզում, թե հանդիպում: Ես անում եմ հնարավոր ամեն ինչ թիմին օգնելու համար: Մյուս ակումբների ներկայացուցիչների կարծիքները մեզ չեն անհանգստացնում, բայց հաճելի կլինի նրանց բերանները փակել»,- մեջբերում է վան Դայկին Dailystar-ը:
Այս պահին «Լիվերպուլը» գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ վաստակելով 82 միավոր: