Լոնդոնի վարկանիշային մրցաշարում հաղթանակով մեկնարկեց նաև 69 կգ քաշային Անի Հովսեփյանը։ Հայ մարզուհին նոկաուտով գեղեցիկ հաղթանակ տարավ Չեխիան ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ։
Նա 4 անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, իսկ վերջին հարվածից հետո մրցավարները դադարեցրին մենամարտը։

Քիչ հետո ռինգ դուրս կգա Նարեկ Մանասյանը։