Իտալական «Նապոլին» մտադիր է վաճառել թիմի հարձակվող Արկադիուշ Միլիկին, հաղորդում է Corriere dello Sport-ը:
Լեհ հարձակվողը աշխատավարձի բարձրացում է պահանջել, սակայն, ակումբը մերժել է հարձակվողի առաջարկը:
Այսպիսով, նեապոլյան թիմը պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել Միլիկից:
Հաղորդվում է, որ «Նապոլին» իր հարձակվողի համար 40 միլիոն եվրո է պահանջում: Ակումբի հետ նրա պայմանագիրը գործում է մինչև 2021 թվականը:
Հիշեցնենք, որ Լոնդոնի «Արսենալը» և «Տոտենհեմը» ցանկանում է գնել Միլիկին:
Հավելենք, որ Ա Սերիայի այս մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը մասնակցել է 22 հանդիպման ու դարձել ՝ 12 գոլի հեղինակ: