Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը , ով այս պահին «Մարսելի» գլխավոր մարզիչն է, հանդես է եկել հայտարարությամբ.
«Եթե իսպանական Լա լիգան հետաձգվում է, մի շարք առաջնություններ դադարեցնվում են, ապա բոլորը, անխտիր, պետք է դադարեցնեն սպորտային միջոցառումները: Պետք է լուրջ ու հարգանքով մոտենանք այս միջադեպին: Ի տարբերություն Եվրոպայի: Չինաստանում շատ լուրջ մոտեցան վարակին, այդ պատճառով այնտեղ ամեն ինչ կարգավորվում է»,-ասել է Վիլաշ-Բոաշը: