Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով «Ուրարտու» ՖԱ-ի մանկապատանեկան բոլոր թիմերի մարզումներ դադարեցվել են:
Մարզումների վերսկսման ժամկետների մասին կհայտարարվի ավելի ուշ:
Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մարզումները դադարեցրել էին «Գանձասար-Կապանը», «Լոռին» և «Փյունիկը»:
ՀՖՖ-ն այսօր հայտարարել է Հայաստանի առաջնության ու գավաթի խաղարկության դադարեցման մասին: