ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին չի աջակցել թիմակիցներին, երբ վերջիններս ՉԼ-ի 1/8 եզրափակչի` Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից հետ ծաղրել են գերմանական թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին:
1/8 եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը գոլը տոնել է Հոլանդի ոճով` ցուցադրաբար մեդիտացիայի դիրք ընդունելով:
Եզրափակիչ սուլիչից հետո այդ ժեստը կրկնել են ՊՍԺ-ի գրեթե բոլոր ֆուտբոլիտները: Ավելի ուշ համացանցում տեսանյութ տարածվեց ՊՍԺ-ի հանդերձարանից, որտեղ Հոլանդի վերաբերյալ կատակները դեռ չէին դադարել:
Կավանին միակ խաղացողն է, որ չի եղել այդ տեսանյութում ու չի մասնակցել խաղից հետո ՊՍԺ-ի ֆուտբոլիստների համատեղ լուսանկարին:
Հոլանդի թրոլինգի պատճառը հանդիսացել էր այն, որ նորվեգացին խաղից առաջ Snapchat-ում լուսանկար էր հրապարակել ու գրել. «Փարիզն իմ տունն է, ոչ թե ձերը»:
Պատասխան խաղում ՊՍԺ-ն 2:0 հաշվով հաղթանակ է տարել: Դորտմունդում կայացած առաջին խաղն ավարտվել էր գերմանական թիմի` 2:1 հաշվով հաղթանակով: Այսպիսով, ՊՍԺ-ը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ, իսկ «Բորուսիան» ավարտել է ելույթները եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում: