«Լիվերպուլի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկրորդ խաղում «Ատլետիկոյից» կրած պարտությունը (2- 3)․
«Լիվերպուլը» դուրս մնաց մրցաշարից,կասկած չկա, որ Եվրոպայի բոլոր գրանդ ակումբներն այժմ խորը շունչ քաշեցին:
«Լիվերպուլը» հեռացավ, բայց ես կասկած չունեմ, որ սա Եվրոպայի լավագույն թիմն է: Այո, «Լիվերպուլը» պարտվեց այս դիմակայությունում, բայց նրանք շարունակում են մնալ Եվրոպայում լավագույնը, և, ինձ թվում է, որ թիմը 90 րոպե ցույց տվեց բացարձակապես հիանալի խաղ: Թերևս տարբերությունը երկու թիմերի միջև դարպասապահներն էին»,- մեջբերում է Օուենին BT Sport Football-ը: