ՈւԵՖԱ-ն որոշել է դադարեցնել Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունները, վստահեցնում է իսպանական Marca պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, այս մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ ժամանակներս:
Ավելի վաղ կորոնավիրուսի տարածման պատճառով ԵԼ-ի երկու հանդիպում էր չեղարկվել, իսկ ՉԼ-ի ու ԵԼ-ի մի շարք հանդիպումներ առանց հանդիսականի են անցնելու: