Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է մարզական հերթական միջոցառումը։
Հունգարիայում կայանալիք ըմբշամարտի Եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարը հետաձգվել է մինչև մայիս: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի Facebook-յան էջից։
Ավելի վաղ կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էր Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։